Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դիմել ենք ԿԸՀ, որ ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին անվավեր ճանաչվի․ Սուրեն Պետրոսյան

Blog Image

Մենք այս ընտրությունն անում ենք նաև երեխաների համար, ուստի ինձ համար խորհրդանշական է երեխայի հետ ընտրության գալը։ Այդ մասին այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ իր դստեր հետ ընտրել է պայքարի օրակարգը։

Անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների պասիվությանը՝ Պետրոսյանը նշեց, որ դա, ըստ էության, այն պատճառով է, որ հասարակությունն ունի խորքային հուսահատություն։

«Այս ընտրություններից հետո սկսվելու են խորքային փոփոխություններ։ Անկախ ցուցանիշներից՝ գործընթացներ են սկիզբ առնելու։ Մենք ԿԸՀ դիմում ենք ներկայացրել, քանի որ քարոզարշավի վերջին օրը Փաշինյանը բռնության կոչ է հնչեցրել, ուստի մենք դիմել ենք ԿԸՀ, որ ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին անվավեր ճանաչվի»,- նշեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send