Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից․
«Ո՜վ Տեր, ավելացրու մեր հավատքը, որպեսզի Քո վրեժխնդրությունն իրականացնենք։
Մենք ամեն օր պիտի խնդրենք՝ ո՜վ Տեր, ավելացրու մեր հավատքը, որպեսզի Քո վրեժխնդրությունն իրականացնենք այս կյանքում։ Այն պատգամը, որ դու մեզ տալիս ես։
«Ու վա՜յ նրանց,-ասում է մեր Տեր Աստված, - որոնց ձեռքով եկել է այս գայթակղությունը։ Իմ հատուցումը չի ուշանալու։ Միայն թե դուք կոչված եք փոխվելու, վերադառնալու, հայացքով շրջվելու դեպի Ինձ, և ոչ թե պատրանքը փայփայելու, որ դուք ինձ հետ ապրում եք, բայց թիկունքով շրջված եք, ոչ թե ձևականություն անելու, այլ իրապես սրտով բացվելու», որովհետև Աստծու համար ամենացանկալի բնակավայրը մեր սիրտն է»։