Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում «Կոնտակտ777» ՍՊԸ տնօրենը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնին

Blog Image

Դեկտեմբերի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Հայկ Մանուկյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ջուղայի փողոցի 1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն 9-ամյա Նարեկ Ս.-ին։ 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Մինչ բժիշկների ժամանումը երեխային օգնություն են ցուցաբերել պարեկները, քաղաքացիներն ու վարորդը։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հ․ Մանուկյանն աշխատում է «Կոնտակտ777» ՍՊԸ տնօրեն։

Send