Հաջորդ շաբաթ Պետդումա կներկայացվի օրինագիծ՝ զինվորական հաշվառումից և զորահավաքից խուսափելու մասին

Հաջորդ շաբաթ Պետդումա կներկայացվի օրինագիծ՝ զինվորական հաշվառումից և զորահավաքից խուսափելու համար ՌԴ քաղաքացիությունից զրկելու մասին։
Այս մասին հայտարարել է նախաձեռնության հեղինակ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոմունիստական կուսակցությունից Մաքսիմ Մատվեեւը։
«Զինվորական հաշվառումից և զորահավաքից խուսափելու համար Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մասին օրինագիծը պատրաստ է և հաջորդ շաբաթ կներկայացվի Պետդումա»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ Մատվեևը հայտնել էր, որ պատրաստվում է օրինագիծ, համաձայն որի՝ չգրանցվելն ու խուսափելը հիմք են դառնալու քաղաքացիությունից զրկելու և «արտաքսելու այն երկիր, որտեղից եկել է նման «ոչ քաղաքացին»։
Մատվեևը նաև առաջարկել է միգրանտի ընտանիքի անդամներին ևս զրկել քաղաքացիությունից, եթե նրանք ունեն ազգակցական կապի, ինչի հիմքով էլ ստացել են քաղաքացիություն:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld