Պրիգոժինի մահը հաստատվեց. մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հաստատել է Պրիգոժինի և Ուտկինի մահը:
«Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակներում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Դրանց արդյունքներով պարզվել է բոլոր 10 մահացածների ինքնությունը, դրանք համապատասխանում են թերթիկում նշված ցուցակին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել։ 10 մարդ է զոհվել։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ․ զոհերի թվում էր նաև Վագներ զինված խմբավորման ղեկավար Եվգենիյ Պրիգոժինը։