Խռմփոցը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և ինսուլտի․ մեկնաբանում է բժիշկը

Խռմփոցը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և ինսուլտի․ մեկնաբանում է բժիշկը

Բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցևն ասել է, որ խռմփոցը կարող է հանգեցնել սրտի կաթվածի և ինսուլտի։ Այս մասին նա խոսել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Բժիշկը նշել է, որ քնի ժամանակ բարձր խռմփոցն ազդանշան է տալիս, որ ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։ Երբ մարդը խռմփացնում է, նրա ուղեղը չի օդափոխվում, քանի որ շնչում է կոկորդով, իսկ նման օդափոխություն լինում է միայն քթով շնչելիս։ Հետևաբար, խռմփացողը կարող է հաջորդ առավոտ արթնանալ հոգնած և մռայլ: Նրա նյութափոխանակության գործընթացները խաթարվում են, սկսվում է քաշի ավելացում, արյան ճնշումը բարձրանում է։

Նման գործընթացների արդյունքում, ընդգծել է Պոպովը, սրտի կաթվածի և ինսուլտի հսկայական ռիսկեր կան։ Խռմփոցը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ քթի լորձաթաղանթի այտուցվածություն, քթի միջնապատի շեղում, երեկոյան չափից շատ ուտելը և նույնիսկ քթից արյունահոսելը: Պոպովը նշել է, որ խռմփոցից ազատվելու համար երբեմն անհրաժեշտ է պարզապես ողողել ռնգային խոռոչը և քթանցքները՝ դրանով իսկ թեթևացնելով բորբոքումն ու այտուցը։