Լավրովը ոչ կոռեկտ է անվանել ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, թե իբր ՌԴ-ն է Լեռնային Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին

Լավրովը ոչ կոռեկտ է անվանել ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, թե իբր ՌԴ-ն է Լեռնային Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ կոռեկտ է անվանել ՀՀ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին։ Այդ մասին G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին:

«Մինչ մեզ ինչ որ բանում մեղադրելը, պետք է գնահատել սեփական քայլերը: Այնտեղ ինչ որ մի գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել արտահայտվել, որ Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնել Ռուսաստանը: Ավելի ոչ կոռեկտ և անարդար մեկնաբանություն դժվար է պատկերացնել»,- ասել է նա, հավելելով, որ սեփական ժողովրդի առջև պետք է պատասխան տալ ինքնուրույն:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել էր Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին՝ նշելով, որ Երևանը հրաժարվել է ՀԱՊԿ վարժանքներից, սակայն զորավարժություն է սկսում ԱՄՆ-ի հետ, ինչը տարօրինակ է թվում նրան։

Տեսանյութը՝ այստեղ