Լավրովը՝ ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունների մասին

Լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս. Լավրովը՝ ԱՄՆ-ի և Հայաստանի զորավարժությունների մասին:
«Ռուսաստանը ափսոսում է ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրության համար, դա տարօրինակ է թվում, հատկապես երբ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շրջանակներում զորավարժություններից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվեն Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ. այդ մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն: