ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Ուկրաինայում հակամարտության սրումը:
«Այս ամենը սխալ ուղղությամբ է ընթանում. Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերը հրատապ քայլեր ձեռնարկեն իրավիճակի սրումը կանխելու համար՝ ակնհայտորեն ապահովելու, ինչպես բազմիցս ասել ենք, խաղաղ բնակչության պաշտպանությունը՝ չթիրախավորելով քաղաքացիական օբյեկտները կամ առանցքային քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։