Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի նախընտրական շտաբը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունը

Blog Image

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի վերականգնել աշխարհում խաղաղությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լեւիթը։

Նրան խնդրել են մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը և արևմտյան երկրներին ուղղված նախազգուշացումն Ուկրաինայում հակամարտության սրման վտանգի մասին։

«Ամերիկյան ժողովուրդը վերընտրեց նախագահ Թրամփին, քանի որ կարծում է, որ նա կարող է ղեկավարել երկիրը ու նաև վերականգնել համաշխարհային խաղաղությունը։ Երբ նա վերադառնա Սպիտակ տուն, կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ հենց դա անելու համար»,- ասել է Լեւիթը։

Ավելի վաղ Պուտինը մատնանշել էր Թրամփի քայլը հրթիռների հարցում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները սխալվել է, երբ դուրս է եկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից 2019 թվականին Թրամփի առաջին ժամկետի ժամանակ։

Send