Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պարենի մանրածախ գներն աշխարհում բարձր են մնում՝ չնայած հացահատիկի գործարքին

Blog Image

Աշխարհում պարենամթերքի մանրածախ գները շարունակում են բարձր մնալ՝ չնայած արտահանման համար ռուսական մթերքների եւ պարարտանյութերի մատակարարման սահմանափակումները հանելու, ինչպես նաեւ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու գործարքին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլեյշերը։

«Հացահատիկի գործարքը, որը նպաստել է Ուկրաինայում նավահանգիստների բացմանը, լավագույն նորությունն է ողջ աշխարհի համար: Համաշխարհային շուկայում գները նվազել են, սակայն, ցավոք, մի շարք երկրներում ազգային արժույթների թուլության պատճառով պարենային ապրանքների գներն առանձնապես չեն փոխվել, քանի որ մատակարարներին սննդամթերք ներկրելու համար դոլար է անհրաժեշտ»,- ասել է Ֆլեյշերը։

Նրա խոսքով՝ ուկրաինական նավահանգիստների շրջափակումից ամենաշատը տուժել են Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում գտնվող երկրների բնակիչները։ Դա պայմանավորված է Սեւ ծովին այս շրջանների աշխարհագրորեն մոտ լինելով։ Արդյունքում այս նահանգներում ներկայումս աճում է քաղաքացիների աղքատության մակարդակը, եւ տեղական իշխանությունները չեն կարող ընդլայնել բնակչությանը պարենային աջակցության ծրագրերը։

Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայից սննդամթերքով երկու նավեր ժամանել են իրենց նշանակման վայրեր։ Ascanios չոր բեռնատար նավը՝ ավելի քան 58 000 տոննա եգիպտացորենով, հասել է Գերմանիայի Բրեյք նավահանգիստ, իսկ Stella GS նավը՝ 30,3 հազար տոննա եգիպտացորենով, մոտեցել է Իսրայելի Աշդոդ քաղաքի նավահանգստին։ Բացի այդ, ավելի քան 25 000 տոննա եգիպտացորենով Daytona նավը խարիսխ է գցել Թուրքիայի Նեմրութ քաղաքի նավահանգստում, իսկ ավելի քան 6000 տոննա ցորենով Sara նավը մոտեցել է Թեքիրդաղին։

Send