Ալեն Սիմոնյանը լայն կազմով մեկնել է Հռոմ, Հակոբ Արշակյանին էլ նշանակել ժամանակավոր տեղապահ

Ալեն Սիմոնյանը լայն կազմով մեկնել է Հռոմ, Հակոբ Արշակյանին էլ նշանակել ժամանակավոր տեղապահ

Ալեն Սիմոնյանը հերթական լայն կազմով գործուղման է մեկնել, այս անգամ՝ Հռոմ։ Պատվիրակության մեջ դարձյալ ավելի շատ օգնական, խորհրդական, օպերատոր, լուսանկարիչ և իր աշխատակազմից այլ անձինք են ընդգրկված, քան պատգամավոր։

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար 2025 թվականի փետրվարի 19-23-ը մեկնել է Հռոմ։ Պատվիրակության մեջ Ալեն Սիմոնյանն է  ու երեք ՔՊ-ական պատգամավոր՝  Ծովինար Վարդանյանը, Բաբկեն Թունյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Զարմանալիորեն այս անգամ Ալենի մտերիմ և նրա գործուղումների գրեթե մշտական ուղեկից Հասմիկ Հակոբյանը չկա։ 

Փոխարենը կա Աշխենը՝ չգիտես որ գծով իր խորհրդականը, մամուլի քարտուղարը, օպերատորը, լուսանկարիչը, արարողակարգի պետը, արտաքին կապերի վարչության պետն ու ինչ-որ գլխավոր մասնագետ։ 

Եվ որպեսզի Ազգային ժողովն անտեր չմնա, Ալեն Սիմոնյանը մի կարգադրություն է ստորագրել, որով ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին հանձնարարել է ժամանակավոր՝ 2025 թվականի փետրվարի 19-23-ը ներառյալ կատարել Ազգային ժողովի նախագահի պարտականությունները:

Վահե Մակարյան