Երևանի քաղաքապետը «չֆայմեց», փոխարենը Տիգրան Ավինյանը մեկ րոպե լռություն հայտարարեց

Երևանի քաղաքապետը «չֆայմեց», փոխարենը Տիգրան Ավինյանը մեկ րոպե լռություն հայտարարեց

Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել․ Տիգրան Ավինյանի փոխքաղաքապետ դառնալու հարցն է քննարկվում։ 

Նշենք, որ նիստը բացեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նա տեղեկացրեց, թե ավագանու քանի անդամ է ներկայացել նիստին, օրակարգային քանի հարց կա։ 

«Օրակարգի առաջին հարցը Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ ընտրելուն է վերաբերում»,- ասաց Սարգսյանը, ապա հավելեց, որ Ավինյանը ելույթ կունենա, ապա նրան կարող են հարցեր հղել։ 

Մոտենալով ամբիոնին՝ Ավինյանը, նախ, լրացրեց գործընկերոջ բացթողումը և նախքան իր ելույթը սկսելը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել թշնամու վերջին ագրեսիայի հետևանքով ընկածների հիշատակը։ 

Դեռևս հասկանալի չէ, թե Հրաչյա Սարգսյանի կողմից այդ քայլը չանելն իրոք բացթողո՞ւմ էր, թե հատուկ էր արված, այլ կերպ ասած՝ քաղաքապետն ուղղակի «չֆայմեց», թե՞ ի սկզբանե ծրագրած էր, որ Տիգրան Ավինյանը հենց այսօր ղեկը կվերցնի իր ձեռքը։ 

Նարե Գնունի