Կարծում եմ՝ կհանդիպենք դատարանում․ Արսեն Թորոսյանը՝ ԿԿՀ նախկին նախագահին
Շատ ափսոսում եմ, որ տիկին Հայկուհի Հարությունյանի հերոսը չեմ եղել, դժվար էլ լինեմ, բայց առնվազն հակահերոսն եմ, ինչը ինձ սփոփում է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԿԿՀ անդամի ընտրության հարցին։
Նրա խոսքով՝ ինքը Հարությունյանի եզրափակիչ ելույթից հետո համոզվել է, որ իր գլխում եղած թեզերը իրական են․ Հարությունյանը քաղաքական թեզեր է հնչեցնում։
«Տիկին Հարությունյան, կարծում եմ՝ կհանդիպենք դատարանում Ձեր հնչեցրած զրպարտության պատճառով»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։