Իմ առաջին փորձն էր, ճնշումներ չեն եղել․ Ավետիսյանը՝ ՔՊ-ի հետ հանդիպման մասին
Ձեր ընտրվելու դեպքում՝ ես հույս ունեմ, որ ներդրում կունենաք այնքանով, որ նպաստեք գործիքները մաքսիմալ արագ ներդրվեն, և շուտ արդյունք ունենանք։ Այսօր շատ խոսվեց ճնշումների, ՔՊ-ի փակ հանդիպման մասին, ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Այս հարցն ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանն ուղղեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանին։
«Այո, փակ հանդիպում է եղել: Եվ չեմ կարող անկեղծ չլինել, որ այդ հանդիպումն ինձ համար անակնկալ էր։ Չգիտեի, որ նման հանդիպումներ լինում են, իմ առաջին փորձն էր, ամբողջական ֆրակցիային տեսնելն ինձ անակնկալի էր բերել։ Ճնշումներ չեն եղել»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում