Չգիտեմ՝ ինչ գենետիկ անհամատեղելիություն կա լրագրողների նկատմամբ․ Թովմասյան

Չգիտեմ՝ ինչ գենետիկ անհամատեղելիություն կա լրագրողների նկատմամբ, պարբերաբար, լրագրողների գործունեությունը խոչնդոտող օրենքներ են ընդունվում, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով ԶԼՄ ոլորտի վերաբերյալ ՔՊ–ի ներկայացրած օրինագծի մասին։

Թովմասյանը նշեց, որ լրագրողական հանրությունը կրկին անետեղյակ է, թե ինչ փոփոխություններ են սպասվում և որևէ հիմնավորում չի եղել։