ՔՊ-ական Սոնա Ղազարյանը Բաքվի հետ խաղաղության ակտիվ ջատագով

ՔՊ-ական Սոնա Ղազարյանը Բաքվի հետ խաղաղության ակտիվ ջատագով

Խաղաղության պայմանագրի մասին մենք խոսել ենք թերևս քարոզարշավի ընթացքում և մենք դրա դիմաց մանդատ ենք ստացել, այսինքն՝ Հայաստանի համար դժվար օրերից հետո մենք, այնուամենայնիվ, համարձակություն ենք ունեցել և քարոզարշավը կառուցել ենք խաղաղության օրակարգի շուրջ և դրա դիմաց ստացել ենք բավականին լուրջ քվե: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Սոնա Ղազարյանը:

ՔՊ-ականները հպարտությամբ են խոսում խաղաղության պայմանագրի մասին՝ չգիտակցելով, որ դա ՀՀ ու հայ ազգի կործանման փաստաթուղթ է, այլ ոչ թե գեոպոլիտիկ հաղթանակ: 44-օրյա պատերազմի խայտառակ արդյունքներից հետո ՔՊ-ն մնաց իշխանության՝ ՀՀ խաբված քաղաքացիների քվեի և վարչական լծակների օգտագործման արդյունքում:

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետն ավարտած ՔՊ-ական Սոնա Ղազարյանը խոսում է խաղաղության պայմանագրի մասին այնպես, կարծես Փաշինյանն ու ՔՊ-ն գրավել են Բաքուն ու ստիպել Ալիևին ճանաչել Արցախի անկախությունը:

ՔՊ-ականներին հատուկ է խեղաթյուրել փաստերն ու խայտառակ կապիտուլյացիան և հայկական Արցախի հանձնումը ներկայացնել հանրությանը, որպես «հաղթանակ» և խաղաղություն: Սոնա Ղազարյանին պետք է հիշեցնել, որ խաղաղության պայմաններում ադրբեջանցիները սահմանին հայ զինվորներ են սպանում:
Խաղաղության օրակարգը ՔՊ-ի հերթական ֆեյքն է, որի արդյունքում բթացվում է հայ հասարակության ինքնապաշտպանական բնազդն ադրբեջանական նոր հարձակմանն ընդառաջ:

Վահրամ Բագրատյան