Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի հայտարարությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե ԱՄՆ-ի հետ ակտիվ բանակցություններ են վարվում սակագների շուրջ։
«Չինաստանը և ԱՄՆ-ը մաքսատուրքերի հարցով խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարել, առավել ևս համաձայնության չեն եկել»,- ճեպազրույցում ընդգծել է պաշտոնական ներկայացուցիչ Գու Ծյակունը։