Թրամփը խոսել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Սաուդյան Արաբիա այցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ «շուտով»՝ Սաուդյան Արաբիա կատարած այցից հետո։
Թրամփը ծրագրում է մայիսի 13-ից 16-ը այցելել Սաուդյան Արաբիա։
Երկու ամիս առաջ ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիան անվանել էր որպես Պուտինի հետ հանդիպման հնարավոր վայր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա այցից հետո, որը նախատեսված է մայիսի կեսերին, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Փետրվարին ԱՄՆ նախագահն ասել էր, որ Պուտինի հետ հանդիպում կարող է կայանալ հենց Սաուդյան Արաբիայում։
«Հնարավոր է, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ։ Կարծում եմ, որ մենք նրանց հետ կհանդիպենք դրանից անմիջապես հետո», - պատասխանել է Թրամփը Սաուդյան Արաբիայում հնարավոր հանդիպման մասին հարցին։
ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ Լոնդոնում Ուկրաինայի հարցով բանակցությունները «լավ» են անցել։
Այս հանդիպումն անցկացվել է ոչ թե նախարարների մակարդակով, ինչպես նախատեսված էր եղել, այլ փորձագիտական մակարդակով։