Իտալիայի նավահանգիստները կփակվեն ռուսական նավերի համար

Կիրակի օրվանից Իտալիայի նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար, արգելքը կտարածվի նաեւ այն նավերի վրա, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են դրոշները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Stampa թերթը:
«Վաղվանից իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար, արգելքը կտարածվի նաեւ այն նավերի վրա, որոնք փոխել են դրոշները փետրվարի 24-ից հետո»,- հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով նավահանգստային վարչության գլխավոր հրամանատարության շրջաբերականը։
Նշվում է, որ ներկայումս իտալական նավահանգիստներում գտնվող նավերը ստիպված կլինեն լքել դրանք «իրենց կոմերցիոն գործունեության ավարտից անմիջապես հետո»։