Կիմ Չեն Ընը շքեղ բնակարան է նվիրել հյուսիս-կորեական լրատվական ծրագրի հեռուստաաստղին

Կիմ Չեն Ընը շքեղ բնակարան է նվիրել հյուսիս-կորեական լրատվական ծրագրի հեռուստաաստղին

Երբ այս շաբաթ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում բացվել է նոր շքեղ բնակելի թաղամաս, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընն ասել է, որ այն հասանելի կլինի իր ամենաէլիտար կողմնակիցներին, նրանց, ում նա անվանում է «իսկական հայրենասերներ»:

Նրանց թվում է Ռի Չուն Հին՝ երկրի պետական հեռուստատեսության լուրերի գլխավոր հաղորդավարը։

Նյու Յորք Թայմսի հաղորդմամբ,Կիմ Չեն Ինը հեռուստահաղորդավարին նվիրել է երկհարկանի բնակարաններից մեկը։ Կիմը նաև շրջայց է կատարել հաղորդավարուհու նոր տանը՝ բռնելով նրա ձեռքը:

79-ամյա տիկին Ռին, որը հայտնի է լուրերի մատուցման արագ տեմպով և զգացմունքային ոճով, ավելի քան 50 տարի Հյուսիսային Կորեայի հեռուստաաստղն է: