Հիմնավո՞ր է, արդյոք, բենզինի գների բարձրացումը․ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջերս ուսումնասիրել է բենզինի ծշուկան և վարույթ է հարուցել բենզին և դիզվառելիք ներկրող չորս խոշոր ընկերության նկատմամբ։

Mediahub-ի հետ զրույցում Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասաց, որ խնդիրը գնային տատանումների հիմնավորվածությունը ստուգելն է։

«Մենք բազմիցս նշել ենք, որ թվային ավտոմատացված համակարգ է ներդրված, որի արդյունքում, եթե գնային տատանում է լինում, և դրանք սինխրոնիզացնում ենք ՊԵԿ տվյալների հետ, այնուհետև հարուցվում է գործընթաց, որի արդյունքում պարզվում է՝ դրանք հիմնավո՞ր էին, թե՞ հիմնավոր չէին։ Տվյալ դեպքում բենզին վառելիքի գնային հիմնավորվածությունը ստուգելն է։ Եթե ապացուցվի, որ գնային շեղումները եղել են ոչ հիմնավոր, ապա վրա կհասնի պատասխանատվություն, եթե պարզվի, որ եղել է հիմնավոր, գործը կկարճվի»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան