Ինչպե՞ս է դիմավորելու Ամանորը Անահիտ Ավանեսյանը և ի՞նչ զգացողություն ունի Արցախի կորստից հետո

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից այսօր` կառավարության 2023 թվականի վերջին նիստից հետո հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատրաստվում անցնկացնել Ամանորը, ի՞նչ միջավայրում, որտե՞ղ։

«Ընտանիքիս հետ, տանը»,- հակիրճ պատասպանեց նախարարը։

Իսկ ինչպիսի՞ն էր անցնող տարին իր համար, ինչպե՞ս կգնահատի այն։ «Կարծում եմ, որ լրացուցիչ մարտահրավերների և նոր ծրագրերի տարի էր 2023 թվականը, շարունակել ենք մեր համակարգային բարեփոխումները, և կարծում եմ՝ դրանք արդեն իսկ իրենց դրական ազդեցությունը թողնում են։ 2023 թվականի թե՛ հիվանդացության, թե՛ մահացության ցուցանիշների մեջ արդեն որոշակի բարելավումներ են նկատվում, և դա ուրախալի է։ Մեր հոգածության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիները և նրանց առողջության պահպանումը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Հարցրինք՝ Արցախի կորուստն իր համար ողբերգությո՞ւն էր, թե՞ զուտ լրացուցիչ դժվարություն էր՝ հաշվի առնբելով, որ իրենց նախարարությւոնը արցախցիների համար բավականին մեծ ծրագրեր է իրականացրել այս տարի։ «Կարծում եմ՝ բոլորս նման զգացություն ունենք, որ ողբերգություն էր»,- ասաց նա։ Առողջապահության նախարարը 2024-ին բոլորիս մաղթեց քաջառողջություն, խաղաղ երկինք և բարեբեր աշխատանք։

Մանրամասները՝ տեսանյութում

Վահե Մակարյան