Քանի՞ հոգի է բերման ենթարկվել Վարդան Ղուկասյանի (ԴՕԿ) աջակիցների ակցիայից

Քանի՞ հոգի է բերման ենթարկվել Վարդան Ղուկասյանի (ԴՕԿ) աջակիցների ակցիայից

Այսօր բուռն քննարկումների առարկա էր դարձել Վարդան Ղուկասյանի (ԴՕԿ) աջակիցների իրականցրած ակցիան։ Նրանք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքի ժամնակ անգամ մի քանի երիտասարդ փորձել են մետրոն փակել։ Իսկ փողոցներ փակելու ժամանակ Վարդան Ղոկասյանի աջակիցների և ոստիկանների միջև ընդհարում եղավ, որի ընթացքում մարդիկ բերման ենթարկվեցին։ 

MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ՝ հասկանալու քանի՞ հոգի է բերման ենթարկվել և ի՞նչ հոդվածներով։ Նա նշեց, որ ընդհանուր երկու քաղաքացի է բերման ենթարկվել։

«Առաջին քաղաքացին ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի, իսկ երկրորդ քաղաքացին՝ ծառայողի նկտմամբ բռնություն գործադրելու հոդվածով։ Առաջինին արդեն թողել են, սակայն, երկրորդ քաղաքացու գործը ՔԿ է տեղափոխվել»,- ասաց Սարգսյանը։

Մարիաննա Արամյան