Մարդիկ գալիս ու խնդրում են, որ մինչև վերջ պայքարենք՝ ազատվելու այս չարիքի իշխանությունից․ Վանեցյան

Ես ունեմ մի կյանք, որի կանոններով ապրում եմ։ Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց Արթուր Վանեցյանը։

Նա խոստովանեց՝ գալ, ապրել փողոցում, գիշերել հրապարակում, իհարկե, բարդ է, բայց պետք է հասկանալ, որ հայ ազգի ու Արցախի լինել-չլինելու հարցն է դրված։

«Այո՛, եթե հիմա մենք չկարողացանք կանգնեցնել այս պարտությունների անիվը, ապա կորցնելու ենք մեր երկիրը»,- ասաց նա։

Անդրադառնալով Ազատության հրապարակ մարդկանց մեծ հոսքին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքը չէր սպասում, որ այսքան մեծ մարդկային հոսք է լինելու, որ մարդիկ գալու են՝ հասկանալու, թե ինչ է լինելու։

«Մարդիկ խնդրում են խոստանալ, որ մինչև վերջ պայքարելու ենք, քանի դեռ չենք ազատվել այս չարիքի իշխանությունից։ Գալիս են այստեղ մարդիկ, որոնք նախկինում երբեք չեն մասնակցել ակցիաների։ Մարդիկ ակնկալում են, որ վերջ կտանք այս քաոսին»,- նշեց Արթուր Վանեցյանը։