Փաստացի, մեզ ուժի սպառնալիքի ներքո պարտադրում են խաղաղություն. Թագուհի Թովմասյան

Խաղաղության օրակարգը պարտադրանքով չի լինում և խաղաղության օրակարգի մասին հայտարարություններ երբ որ արվում են, այդ փաստաթուղթ կոչեցյալը պետք է լինի նաև լեգիտիմ։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Որևէ փաստաթուղթ չեն կարող քեզ պարտադրանքով ստորագրել տան, հետո էլ ասեն, որ դա ընդունելի է բոլոր կողմերի համար։ Փաստացի, մեզ ուժի սպառնալիքի ներքո պարտադրում են խաղաղություն»,- ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 18-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «Ազատության հրապարակից կոչով դիմեց հայությանը, նշելով, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար, միանան հավաքին և սատար կանգնեն մեր հայրենիքի պաշտպանությանը։