Ռիհանան աշխատանքի է վերադառնում ծննդաբերությունից երկու ամիս անց

Ռիհանան աշխատանքի է վերադառնում ծննդաբերությունից երկու ամիս անց

Մայիսի 13-ին Ռիհանան առաջին անգամ մայր դարձավ՝ որդի ունենալով A$AP Rocky-ից: Ծննդաբերությունից հետո աստղը համացանց չէր մտնում և անգամ չէր հայտնվում ամենուրեք գտնվող պապարացիների ուշադրության կենտրոնում։ Հավանաբար, նա և իր սիրելին որոշել են դադար վերցնել՝ նոր կարգավիճակին ընտելանալու և իրենց ժամանակը փոքրիկին տրամադրելու համար։ Բայց, կարծես, Ռիհանան պատրաստվում է աստիճանաբար վերադառնալ։

Մի քանի օր առաջ, սակայն, նրան նկատել են Լոնդոնում կայացած փառատոնում, որտեղ ելույթ է ունեցել A$AP Rocky-ն։ Շատերը նշել են, թե Ռիհանան այնքան էլ երջանիկ տեսք չուներ, հավանաբար մայրությունն իր ազդեցությունն է թողել նրա հուզական վիճակի վրա։ 

Իսկ օրերս նա նկարահանվել է իր սեփական կոսմետիկայի բրենդի՝ Fenty Beauty-ի գովազդային արշավում, ինչը շատ է ուրախացրել նրա երկրպագուներին։