46 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, հարձակում է եղել նաև նավթի պահեստի և այլ օբյեկտների վրա (տեսանյութեր)

46 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, հարձակում է եղել  նաև նավթի պահեստի և այլ օբյեկտների վրա (տեսանյութեր)

46 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, հայտնել է ՌԴ ՊՆ-ն

Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Կալուգայի մարզի Լյուդինովո քաղաքի նավթի պահեստի վրա։

Ինչպես SHOT-ին պատմել են տեղի բնակիչները, ժամը 22-ի սահմաններում քաղաքի երկնքում մի քանի պայթյուն է լսվել, որից հետո տեղի նավթի պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։

Մարզպետի խոսքով՝ նախնական զոհեր չկան։

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուլայի մարզի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ փորձել են Դեդիլովո կայանի տարածքում ձեռնարկություն վնասել, նաև Ուզլովայա քաղաքի մոտակա նավթի պահեստը։

Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունները սկսվել են Երևանի ժամանակով գիշերը ժամը 02:30-ի սահմաններում, և լսվել է ավելի քան 10 ուժեղ հարված։ Ավելի վաղ Տուլայում ԱԹՍ-ի հարձակման սպառնալիք էր հայտարարվել։

Հարձակման հետևանքով ձեռնարկություններից մեկում վառելիքի բաք է բռնկվել, տուժածներ չկան։