Ռուբեն Վարդանյանի գործն առանձին կքննվի Բաքվում

Ռուբեն Վարդանյանի գործն առանձին կքննվի Բաքվում

Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին ժամանակ է տվել ուսումնասիրելու նյութերը:

Դատարանը  նրա գործը մյուսների հետ համատեղ չի քննի, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հունվարի 17-ից Ադրբեջանում սկսվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով շինծու դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:

Չնայած Ռուբեն Վարդանյանի՝ գործի նյութերը մյուսների հետ միավորելու դիմումին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել: Ռուբեն Վարդանյանը հայց էր ներկայացրել այդ որոշման դեմ։ Իսկ նյութերն ուսումնասիրելու համար տրվել է 10 օր ժամանակ։