Ես իմ քաղաքակրթական դաստիարակության հաշվին չեմ ուզում ձեզ նեղացնել․ Արման Սարգսյանը՝ լրագրողներին (տեսանյութ)

Ես իմ քաղաքակրթական դաստիարակության հաշվին չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց այսօր չեմ ուզում խոսել։ Այս մասին Աժ-ում, դիմելով լրագրողներին, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հերթական անգամ խուսափելով պատասխանել լրագրողների հարցերին։ «Եթե հիմա նախագծից խոսենք, հաջորդ հարցը սահմաններից կխոսենք»,-ասաց նա՝ անդրադառնալով լրագրողների հարցերին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագծի վերաբերյալ, որով պատգամավորն առաջարկում է պայմանագրային զինծառայողներին միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարի փոխհատուցում։ Լրագրողները հարցեր հնչեցրեցին նաև ԳՇ-ն քաղաքականացնելու փորձերի վերաբերյալ, ԳՇ-ում կադրային փոփոխությունների մասին հարցերը անպատասխան մնացին։