Սպարապետն առաջնորդի այն կերպարն է, որ ներկայացված է համաշխարհային պատմության դասագրքերում․ Արշակյան

Սպարապետն առաջնորդի այն կերպարն է, որ ներկայացված է համաշխարհային պատմության դասագրքերում․ Արշակյան

Ամենակարևոր և հիմնական գիծը, որ ես նկատել եմ Վազգեն Սարգսյանի գործերում, իր մեծ առաջնորդությունն է։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Ըստ Արշակյանի՝ Սարգսյանը հոգ էր տանում յուրաքանչյուրի մասին, և առանց այդ սիրո հնարավոր չէր նման առաջնորդ դառնալ։ «Առաջնորդը, նախ և առաջ, կանգնում է իր զինվորի ոչ թե թիկունքում, այլ նրա դիմաց՝ առաջին շարքում։ Նա իր փորձով, ռազմական ու քաղաքական ուղիով ցուցադրել է առաջնորդի այն պատկերը, որը մենք կարող ենք կարդալ համաշխարհային գրականության մեջ»,- ասաց նա։ Հակոբ Արշակյանը շեշտեց՝ այսօր այնպիսի օր է, որ ամեն մարդ պիտի շնորհավորի դիմացինին՝ նման ծնունդի համար։