Մոտ ապագայում ականատես կլինենք հերթական դրական քայլերի․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների գծանշման աշխատանքները շարունակվում են, մոտ ապագայում մենք ականատես կլինենք հերթական դրական քայլերի։ Ասել է Ջեյխուն Բայրամովը Թբիլիսիում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։
Բայրամովը նշելմէ, որ Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկների փաթեթ։
«Կողմերի միջև առաջընթաց է ձեռք բերվել դրական ուղղությամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։