Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է․ ԵԱԶԲ խորհրդի նախագահ

Հայաստանը Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է: Ասել է ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«Անհրաժեշտ են երթուղիներ ոչ միայն արևմուտքից արևելք, այլև հյուսիսից հարավ, և «Հյուսիս-հարավի» մի շարք երթուղիներ անցնում են Հայաստանով, և այստեղ մենք անհատական նախագծեր ենք մշակելու»,- նշել է Պոդգուզովը։
Եվրասիական տրանսպորտային շրջանակը միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների համակարգ է, ավելի քան 50 հազար կմ երկարությամբ։ ԵԱԶԲ-ի առաջարկած շրջանակային հայեցակարգը նպատակ ունի ամրապնդել տրանսպորտային կապը Եվրասիայում ու խթանել տնտեսական զարգացումը, առևտուրն ու շարժունակությունը տարածաշրջանում: