ՀՀ կառավարությունը Թուրքիա աջակցություն կուղարկի․ պաշտոնական

ՀՀ կառավարությունը Թուրքիա աջակցություն կուղարկի․ պաշտոնական

Թուրքիա ու Սիրիա հումանիտար աջակցություն ուղարկելու վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

«Ինչպես վարչապետն իր թվիթերյան գրառման մեջ էր նշել՝ Հայաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել Թուրքիային ու Սիրային»,- նշեց Խաչատրյանը։ 

Հարցին, թե ինչ ծավալի աջակցության մասին է խոսքը, Խաչատրյանը պատասխանեց՝  երբ լինի կառավարության համապատասխան որոշումը, այդ ժամանակ կհայտարարվի, թե ինչի մասին է խոսքը։

Նշենք, որ այս պահի դրությամբ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 3419, վիրավորներինը՝ 20 436։ Սիրիայում ավերիչ երկրաշարժը խլել է 1602 կյանք։

Նարե Գնունի