Զանգվածային ձերբակալություններ են եղել ՀԱՄԱՍ-ի քաղաքական Բյուրոյի ղեկավարի uպանության գործով (լուսանկարներ, տեսանյութ)

Զանգվածային ձերբակալություններ են եղել ՀԱՄԱՍ-ի քաղաքական Բյուրոյի ղեկավարի uպանության գործով (լուսանկարներ, տեսանյութ)

Իրանում ձերբակալվել են ավելի քան երկու տասնյակ մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան հետախուզության սպաներ, զինվորական պաշտոնյաներ և Թեհրանի զինվորական հյուրատան աշխատակիցներ՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական Բյուրոյի ղեկավար Իսմայիլ Համիեի սպանության գործով, հայտնել է New York Times-ը։

Նրանք ձերբակալվել են անվտանգության խոշոր խախտման մեղադրանքով։

Չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում սպանվել էր ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Քաղաքական գործիչն ու նրա թիկնապահներից մեկը սպանվել էին Թեհրանում իրենց կեցության վայրի վրա հարձակումից հետո: 

Նա սպանվել էր Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։ Արաբական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հանիեն զոհվել է Երևանի ժամանակով մոտ 2:30-ին հրթիռային հարվածի հետևանքով, որն արձակվել էր ոչ Իրանի տարածքից։

Լուսանկարներն ու տեսանյութն այստեղ