ՌԴ ՀՕՊ համակարգերը որսացել ու ոչնչացրել են 75 անօդաչու թռչող սարք․ մեկը մտել է բնակելի շենքի մեջ (տեսանյութ)

Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել ու ոչնչացրել են ուկրաինական 75 անօդաչու թռչող սարք։
36 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռոստովի մարզում, 17-ը՝ Օրյոլի, 9-ը՝ Բելգորոդի, ութը՝ Կուրսկի մարզերում։ 2 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռյազանի մարզի, ևս մեկը՝ Վորոնեժի մարզի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի օդային տարածքում։
Օրյոլում ԱԹՍ-ն հարվածել է բազմահարկ շենքին. քաղաքում հզոր պայթյունների շարան է լսվել։
Բելգորոդի մարզում անօդաչու սարքերը հարձակվել են Գուբկինսկի քաղաքային շրջանի նավթի պահեստի վրա, հայտնել է ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Տեղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով պահոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ոչ ոք չի տուժել։
Տեսանյութերն այստեղ