Ժերար Պիկեն առաջին անգամ խոսել է Շակիրայի սկանդալային երգի մասին

Ժերար Պիկեն առաջին անգամ խոսել է Շակիրայի սկանդալային երգի մասին

Իսպանացի նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հրաժարվել է մեկնաբանել նախկին ընկերուհու՝ Շակիրայի՝ իրեն ուղղված երգերը։

«Չեմ ուզում խոսել նրա երգերի մասին։ Բոլոր մարդիկ պատասխանատվություն ունեն, հատկապես նրանք, ովքեր ծնողներ են, ովքեր փորձում են պաշտպանել իրենց երեխաներին:

Բոլորն էլ համապատասխան որոշումներ են կայացնում, և ես չեմ ուզում դրա մասին խոսել, քանի որ միակ բանը, որ ես ուզում եմ, այն է, որ երեխաներն առողջ լինեն»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Նշենք, որ բաժանումից հետո Շակիրան Պիկեին հասցեագրված երկու երգ է թողարկել, որոնք թողարկվել են 2023 թվականին։