Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը երկրի վերակողմնորոշումն է դեպի Արևմուտք․ Կոնստանտին Զատուլին

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից  դուրս գալու որոշումը երկրի վերակողմնորոշումն է դեպի Արևմուտք․ Կոնստանտին Զատուլին

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշումը երկրի վերակողմնորոշումն է դեպի Արևմուտք, այս կուրսը վարել է Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր։ Այս մասին «Газетой.Ru»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Նա գնում է իր սեփական կուրսով, ինչը միանգամայն ակնհայտ է։ Բանավեճի կամ քննարկման առարկա կարող է լինել, թե 2018թ.-ին իշխանության գալով որքանով նա դրեց ուղեգիծը, կամ, ինչպես տեսնում ենք բոլորս, սկսել է իրականացնել միայն 2022-ին»,- նշել է Զատուլինը։

Ըստ նրա՝ թեև Հայաստանի իշխանության վերակողմնորոշման բոլոր հրապարակային նշանները վերաբերում են 2022-ին, Փաշինյանի՝ իշխանության գալն ի սկզբանե ոգեշնչված է եղել Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գաղափարներով։

«Ներառյալ Լեռնային Ղարաբաղի պատերազմը, որը Փաշինյանը հանդուգնորեն պարտվեց՝ միաժամանակ Ռուսաստանի վրա դնելով Ղարաբաղի և ղարաբաղցիների հետագա ճակատագրի պատասխանատվությունը, դա ուղղակի կապող օղակ էր ընդհանուր ծրագրի մեջ, և ոչ թե պատահար կամ անբարենպաստ հանգամանքների միախառնում»,- ասել է Զատուլինը:

Պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը և շարունակելով հավատալ համագործակցության հնարավորությանը։