Մինսկը հանգիստ է գնահատում Նիկnլ Փաշի նյանի իմպուլսիվ հայտարարությունները

Մինսկը հանգիստ է գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները։ Հայտնել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսանդր Շպակովսկը։
«Նախկինի պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը կապում է դարավոր պատմական կապերը»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում:
Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականության ոլորտին»։
«Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ»,- նշել է դիվանագետը։
«Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- ընդգծել է Շպակովսկին։
Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ երկրի այլ պաշտոնյաներ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։
ՔՊ-ական պաշտոնյան իր դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ «ՀԱՊԿ-ի ղեկավարներից մեկը հայտարարել է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, սատարել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը»։
Լուկաշենկոն մայիսի 15-17-ը պետական այցով եղել էր Ադրբեջանում, որի ընթացքում եղել էր Լեռնային Ղարաբաղում։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մինսկը և Բաքուն «նույն պատկերացում ունեն աշխարհի և այն մասին, թե ուր է այն շարժվում», ինչպես նաև առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «աջակցություն Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնման գործում»։