Աշխատել ենք ուզում, ընտանիք պահել․ մեր բիզնեսը տուժում է․ «Փեթակ»-ի աշխատակից

Առաքիչները չեն կարողանում մեզ ապրանք բերել, քանի որ փողոցները փակ են, մեր բիզնեսը տուժում է։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը։ 

««Սուրմալու»-ում վատ դեպք եղավ, բայց մենք մեր գործի տերն ենք, ուզում ենք աշխատել, ընտանիք պահել։ Անհետ կորածը մեզ հարազատ մարդ է, բայց պետք է շտապեն, որ ամեն մեկս մեր գործին անցնենք։ Պայթյունի ժամանակ Փեթակի աշխատելու ամենաակտիվ շրջանն էր, ամեն ինչ զրոյացավ»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն, որի արդյունքում 16 քաղաքացի զոհվեց։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ 

Մանրամասները՝ տեսանյութում