Վարչապետին գրավոր դիմում ենք փոխանցել, որ էս հարցին լուծում տա․ «Փեթակ»-ի աշխատակից

Պահանջում ենք, որ Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը բացվի։ Մեր գրավոր դիմումը փոխանցել ենք վարչապետին։ Հանդիպում էլ ենք պահանջում։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիայի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը։

Նա տեղեկացրեց, որ պատասխանի համար ժամկետ իրենց չեն ասել։ «Նստեցինք, թուղթ ու գրիչով մեր պահանջը գրեցինք, հնարավոր է՝ սրանից հետո ինչ-որ մեկը գա ու մեզ հետ հանդիպի։ Ակցիան չենք դադարեցնում, գնում ենք «Փեթակ», գործադուլի մեջ ենք»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն, որի արդյունքում 16 քաղաքացի զոհվեց։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ 

Պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ է, որը խանգարում է Փեթակի տարածքում առևտուր իրականացնելուն։ 

Մանրամասները՝ տեսանյութում