Պատրաստ եմ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ․ Բայդեն

Պատրաստ եմ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, եթե վերջինս դրան լուրջ մոտենա և անկեղծություն ցուցաբերի։

«Իմ հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ կախված է նրանից, թե որքանով անկեղծ և լուրջ կգտնվի նա»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը Հարավային Կորեա է ժամանել նախօրեին՝ մայիսի 20-ից 24-ը ասիական երկրներ նախատեսված իր այցի շրջանակներում։ Նրա հաջորդ կանգառը Ճապոնիան է լինելու։