Էրդողանի և Շվեդիայի վարչապետի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Էրդողանը Անդերսոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Հայտնի է, որ Անկարան դեմ է արտահայտվում այդ երկրի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը՝ հյուսիսատլանտյան դաշինքին։