ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել պատրիարք Կիրիլի նկատմամբ

ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել պատրիարք Կիրիլի նկատմամբ

Եվրամիությունն առաջարկում է պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ մտցնել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Գործակալությունը նշում է, որ վեցերորդ փաթեթը նաեւ ԵՄ սեւ ցուցակում եւս 58 մարդու ընդգրկում է ենթադրում, այդ թվում՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ, դստեր եւ որդու։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում առաջարկվում է ընդլայնել ֆիզիկական անձանց սեւ ցուցակը, ռուսական նավթի ներկրման փուլային դադարեցում սահմանել, ինչպես նաեւ SWIFT միջբանկային վճարային համակարգից անջատել եւս երեք ռուսական բանկ, այդ թվում՝ «Սբերբանկ»-ը: