ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա բանակցությունների

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա բանակցությունների

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման էմիսարները երեկ երեկոյան ժամանել են Մոսկվա, որտեղ մտադիր են մի շարք հանդիպումներ անցկացնել ռուս պաշտոնյաների հետ. հայտնել է Donia Al-Watan լրատվական պորտալը։

Պատվիրակության կազմում, մասնավորապես, եղել են արտերկրում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը և նրա ղեկավարության ևս երկու ներկայացուցիչներ՝ Ֆաթհի Համադը և Հուսամ Բադրանը։ Ինչպես նշում է թերթը, Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած բանակցություններում նրանք նախատեսում են քննարկել Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդհանուր առմամբ պաղեստինյան գործը և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։

Մինչդեռ, ըստ Al Mayadeen հեռուստաալիքի, Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ բանագնաց, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։ ՀԱՄԱՍ-ի էմիսարները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Պետդումայում և Դաշնության խորհրդում։ Հեռուստաընկերությունից հայտնում են, որ սպասվում է նաև նրանց հանդիպումը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։