Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տեսանյութ

Եթե իրավիճակը սրվի, ոչինչ չի բացառվում․ Խաչատրյանը՝ 102-րդ ռազմաբազայի ուժերն Արցախ ուղարկելու մասին

«Ըստ ամենայնի` պայմանավորվածություն է եղել, որ ադրբեջանցիները հետ քաշվեն, այդ ամենը պետք է կազմակերպեր ռուսական խաղաղապահ զորքը, բայց ինչ որ գործողությունների արդյունքում ադրբեջանցիները հայտնվել են այնտեղ, որտեղ պետք է չհայտնվեին»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Փառուխում տիրող իրավիճակին։

Նրա խոսքով՝ այս դեպքերը պետք է հետաքննվեն․ «Պետք է պարզաբանվեն, թե ինչու կարողացան ադրբեջանցիները խաբել և մանևրել ռուսական զորքին և ինչու ռուսական զորքը չկարողացավ կանգնեցնել այդ մանևրումը, ի՞նչ անհաղթահարելի ուժեր են եղել, որ ռուսական զորքը չի կարողացել կանգնեցնել։ Այս ամեը պետք է պարզաբանվի, այդ պարզաբանմանը սպասում եմ նաև ես»։

Խաչատրյանը չբացառեց նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներգրավումը Արցախում իրավիճակի կարգավորման համար․ «Որևէ բան չի բացառվում, եթե իրավիճակը սրվեց, այնտեղ կան խաղաղապահ զորքեր, բայց եթե խաղաղապահ զորքերի առջև դրված խնդիրները անհաղթահարելի լինեն՝ զուտ հարաբերակցության և ուժի տեսակետից, ապա, իհարկե, խաղաղապահ զորքերը ստանալու են օգնություն, բայց չեմ ուզում այս մի վարկածը շատ քննարկել, քանի որ ես ավելի հակված եմ, որ խնդիրը կլուծվի դիվանագիտական ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Send