Կան և՛ ներքին և՛ արտաքին ուժեր, որոնց ձեռնտու է մեր՝ այս աստիճան պատակտվածությունը․ Ռոստոմյան

Պետք է հասարակության տարբեր շերտերի, տարբեր զանգվածների միջև երկխոսություն սկսվի։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԱԻ նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Նրա խոսքով՝ ուղիղ խոսքի ընթացքում հստակ խնդիրներ կներկայացվեն ու իրենց լուծումները կստանան։

«Դրա մեջ մեծ ավանդ կարող են ունենալ մեր հանրային դեմքերը, հոգևոր հայրերն ու մտավորականները»,- ասաց նա։

Ըստ Հրաչյա Ռոստոմյանի՝ այժմ քաղաքական ուժերը հատել են բոլոր կարմիր գծերը, ու հիմա պետք է նոր միասնական համակարգ ստեղծվի։

«Իհարկե, այդ ամենին հասնելը բավականին բարդ է, և մենք բավականին լուրջ դիմադրության առաջ ենք կանգնելու։ Պետք է ամենօրյա քրտնաջան պայքարով հասնենք դրան։ Ես կոչ եմ անում, որ բոլորս լծվենք այդ աշխատանքին, քանի որ կան և՛ ներքին ուժեր, և՛ արտաքին ուժեր, որոնց ձեռնտու է՝ մեր այս աստիճան պառակտվածությունը»,- նկատեց նա։

Հրաչյա Ռոստոմյանի դիտարկմամբ՝ այսպես չի կարող շարունակվել, քանի որ դանակը ոսկորին է հասել։