Իսկ ինչպե՞ս են բացատրելու Թուրքիային, որ ՀՀ-ին երաշխիքներ են տրվում իր դեմ. հայացք ՌԴ-ից

ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ռուս սահմանապահներն օգոստոսի 1-ից այլևս չեն լինի «Զվարթնոց» օդաանավակայանում: Այս ամենի ֆոնին ակտիվանում են խոսակցությունները, որ Արևմուտքը պարտադրում է, որ Հայաստանի իշխանությունները ռուսական ռազմաբազան էլ դուրս բերեն Հայաստանի տարածքից։

Որքանո՞վ է հավանական ու մոտ նման սցենարի իրագործումը. MediaHub-ի հետ զրույցում «ЮФУ» Սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային և եվրասիական հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր, սոցիալական գիտությունների դոկտոր Մաքսիմ Վասկովը նշեց՝ նախևառաջ հարցն այն է, թե սա ի՞նչ կտա հայ ժողովրդին։

«Եվ ինչի՞ն է պետք Հայաստանին երաշխիքներ տալ։ Ունենք Ուկրաինայի օրինակը, որը խոստացավ, բառացիորեն, այն ամենը, ինչ ուզում էին լսել եվրաինտեգրման վերաբերյալ։ Հետո շատ դաժան թելադրեցին պայմանները։ Ես հասկանում եմ, թե ինչպես է Արևմուտքը փորձում հասնել նրան, որ ռուսական ռազմաբազան դուրս բերվի ՀՀ-ից՝ հայտարարելով, որ ինչ-որ խաղաղապահներ են լինելու։ Ինչպես հասկացա, նկատի ունեն ՆԱՏՕ-ի զորքերը, բայց դրանք կարող են լինել միայն թուրքական զորքերը, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նա տարածաշրջանում գերիշխող ուժն է, ԱՄՆ-ից հետո ամենամեծ բանակ ունեցողը»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, թե չի հասկանում, թե ինչպես կբացատրեն Թուրքիային, որ երաշխիքներ տրվում են իր դեմ, իրենց ինչի՞ն է դա պետք: 

Հարցին՝ ի՞նչ է կարծում, արդյո՞ք Արցախի հայերը «նեղացվածություն» ունեն ռուս խաղաղապաներից, որ նրանք չպաշտպանեցին արցախցիներին, և որ Ռուսաստանը ՀՀ-ի համար նույն այն դաշնակիցը չէ, ինչ Թուրքիան՝ Ադրբեջանի համար, Վասկովը պնդեց՝ ռուս խաղաղապահները կատարել են իրենց պարտականությունները այն պայմաններում, որոնք իրենց առջև դրված էին:

Մանրամասները՝ տեսանյութում

Մարիաննա Արամյան