Հայաստանն ու Թուրքիան ճիշտ ուղու վրա են. Քըլըչ

Մենք հանդես ենք գալիս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման օգտին: Այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովում քննարկման ժամանակ հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

«Մոսկվայում բանակցությունների ժամանակ մենք Ռուբենի հետ (Ռուբեն Ռուբինյան, հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ- խմբ.) ընդունել ենք, որ այս գործընթացը վստահության հաստատման մասին է։ Եվ կարծում եմ, որ Հայաստանն ու Թուրքիան ճիշտ ուղու վրա են: Մենք պետք է համապատասխան ջանքեր ձեռնարկենք կողմերի միջև վստահության ամրապնդման համար»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում