Մենք խաղաղության հաստատմանն աջակցելու հստակ դիրքորոշում ունենք․ Կլաար

Տարածաշրջանի ծաղկումն ու անվտանգությունը կարևոր է Եվրոպայի համար, և այդ պատճառով ենք մենք Ադրբեջանին ու Հայաստանին մեր աջակցությունը հայտնում՝ իրենց երկարատև հակամարտությունը հարթելու համար։ Այդ մասին այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ 

Նրա խոսքով՝ խաղաղությունը պատերազմի չլինելը չէ, այն լավ քննարկված, դետալային համաձայնագիրն է, որը պետք է բոլոր պետություններին՝ երկարատև, կայուն հարաբերություններ կառուցելու համար։

«Մենք պատմության ընթացքում տեսել ենք, թե ինչպես են համաձայնագրերն օգնել լուծել խնդիրները, և մենք կարծում ենք, որ մեզ ուղղակի պետք չի զենքերը վայր դնել, մեզ պետք է հասնել կայուն համաձայնության։ Մենք խաղաղության հաստատմանն աջակցելու հստակ դիրքորոշում ունենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։